Եկամտային հարկի փոփոխություններ
2018 թվականի հունվարի 1-ից փոխվեցին եկամտային հարկի դրույքաչափերը,
Փոփոխությունը ավելի լավ հասկանալու համար հաշվենք եկամտային հարկը կոնկրետ աշխատավարձերի համար ։
Եվ այսպես մինչև 279,000 դրամ աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկը կնվազի, սակայն տարբերությունը երևելի չի լինի ,խոսքը գնում է առավելագույնը մինչև 2500 դրամի մասին։ Իսկ ահա 279,000-ից ավել աշխատավարձ ստացողների համար նոր օրենքի փոփոխությունը բերում է եկամտային հարկի բեռի ավելացում, շատ ավելի շոշափելի չափերով։ Մասնավորպես՝ օրինակ 2,000,000 աշխատավարձ ստացողների եկամտային հարկը ավելանում է մոտ 34,000 -ով ։
Ստորև ներկայացնում ենք եկամտային հարկի դրույքաչափերը նորը՝
Եկամտային հարկի դրույքաչափեր՝ |
||||||||||||||||||||||||||||||||
ամսական մինչև 150000 դրամը ներառյալ – 23 տոկոս | ||||||||||||||||||||||||||||||||
150000-ից մինչև 2000000 դրամը ներառյալ – 34500 դրամ՝ գումարած 150000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը | ||||||||||||||||||||||||||||||||
2000000-ից ավելի դրամ – 552500 դրամ՝ գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը | ||||||||||||||||||||||||||||||||
տարեկան մինչև 1800000 դրամը ներառյալ – 23 տոկոս | ||||||||||||||||||||||||||||||||
1800000-ից մինչև 24000000 դրամը ներառյալ – 414000 դրամ՝ գումարած 1800000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը | ||||||||||||||||||||||||||||||||
24000000-ից ավելի դրամ – 6630000 դրամ՝ գումարած 24000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը
և հինը
ամսական մինչև 120000 դրամ- 24.4 տոկոսը 120000-2000000 դրամ – 29280 դրամին գումարած 120000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը 2000000 դրամից ավելի – 518080 դրամին գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը տարեկան մինչև 1.440.000 դրամ – 24.4 տոկոսը 1.440.000 դրամից ավելի – 351.360 դրամին գումարած 1.440.000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը |