Սույն թվականի մարտի 12, 13, 14-ին նորաբաց GOLDEN PALACE BOUUTIQE հյուրանոցային համալիրում կայացավ Բիզնես Փարթներս Ընկերության կողմից կազմակերպված հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ դասընթաց-քննարկումը, որին մասնակցում էին բացառապես Ֆինանսական ոլորտի ղեկավարները, գլխավոր հաշվապահները և աուդիտի պետերը/անդամները: «Սա իր բնույթով առաջին փորձն էր հարկային դասընթացների կազմակերպման պրակտիկայում, որ ընտրվել էր կոնկրետ բնագավառ, որպեսզի ուսուցումն անցնի էլ ավելի արդյունավետ», իր խոսքում նշեց կազմակերպության կոմերցիոն տնօրեն Էդգար Գասպարյանը, ավելացնելով, որ նմանատիպ պրակտիկան կրելու է շարունակական բնույթ, և հավելեց, որ շուտով կհայտարարվեն դասընթացների հաջորդ փուլի բնագավառները և ժամանակացույցերը: