• ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող օրենսդրությունում առկա են բազմաթիվ դժվար ընկալելի տարրեր:

Հետևաբար ոչ բոլոր գործարարներն են, որ հնարավորություն ունեն օգտվել բարձրակարգ հաշվապահների, իրավաբանների և խորհրդատուների ծառայություններից:

Արդյունքում, գործարարը, շեղվելով իր հիմնական առաքելությունից, ստիպված է լինում իր ջանքներն ու ռեսուրսները ուղղել որոշակի վարչարարական խնդիրների լուծմանը, որոնց անբարենպաստ հանգուցալուծումը երբեմն ուղեկցվում է վերջնական հիասթափությամբ:

Մենք հիմնել ենք խորհրդատվական մեկ միասնական հարթակ, որտեղ յուրաքանչյուր գործարար կամ այլ շահագրգիռ անձ կարող է ստանալ իրեն հուզող հարցի, խնդրի լուծումը առանց նվազագույն ռեսուրսներ ծախսելու:

Դուք կարող եք մեզ առաջադրել Ձեր բոլոր այն հարցերը, խնդիրները, որոնք համապատասխանում են մեր Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակներին, և պատասխանները, լուծումները կստանաք բարձր մասնագիտական պատասխանատվությամբ, առցանց, 24 ժամվա ընթացքում և միանգամայն անվճար:

Բարի գալուստ BusinessPartners.am, սիրով կաջակցենք Ձեզ:

Հարց մասնագետին