Կայացավ ֆինանսական համակարգի մասնագետների առաջին դասընթաց-քննարկումը

, ,

Եկամտային հարկի փոփոխություններ

2018 թվականի հունվարի 1-ից փոխվեցին եկամտային հարկի դրույքաչափերը,

Փոփոխությունը ավելի լավ հասկանալու համար հաշվենք եկամտային հարկը կոնկրետ աշխատավարձերի համար ։

Կեղտոտ աշխատավարձ Նոր եկամտային հարկ Հին եկամտային հարկ Տարբերություն
60,000 13,800

 

14,640

 

-840

 

100,000 23,000

 

24,400

 

-1400

 

150,000 34,500

 

37,080

 

-2580

 

200,000 48,500

 

50,080

 

-1,580

 

500,000 132,500

 

128,080

 

4,420

 

1,000,000 272,500

 

258,080

 

14,420

 

2,000,000 552,500

 

518,080

 

34,420

 

Եվ այսպես մինչև 279,000 դրամ աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկը կնվազի, սակայն տարբերությունը երևելի չի լինի ,խոսքը գնում է առավելագույնը մինչև 2500  դրամի մասին։

Իսկ ահա 279,000-ից ավել աշխատավարձ ստացողների համար նոր օրենքի փոփոխությունը բերում է եկամտային հարկի բեռի ավելացում, շատ ավելի շոշափելի չափերով։ Մասնավորպես՝ օրինակ 2,000,000 աշխատավարձ ստացողների եկամտային հարկը ավելանում է մոտ 34,000 -ով ։

 

Ստորև ներկայացնում ենք եկամտային հարկի դրույքաչափերը նորը՝

 

 

Եկամտային հարկի դրույքաչափեր՝

ամսական մինչև 150000 դրամը ներառյալ – 23 տոկոս
150000-ից մինչև 2000000 դրամը ներառյալ – 34500 դրամ՝ գումարած 150000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը
2000000-ից ավելի դրամ –  552500 դրամ՝ գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը
տարեկան մինչև 1800000 դրամը ներառյալ – 23 տոկոս
1800000-ից մինչև 24000000 դրամը ներառյալ  – 414000 դրամ՝ գումարած 1800000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը
24000000-ից ավելի դրամ – 6630000 դրամ՝ գումարած 24000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

 

և հինը

 

ամսական մինչև 120000 դրամ-  24.4 տոկոսը

120000-2000000 դրամ – 29280 դրամին գումարած 120000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը

2000000 դրամից ավելի – 518080 դրամին գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

տարեկան մինչև 1.440.000 դրամ –  24.4 տոկոսը

1.440.000 դրամից ավելի – 351.360 դրամին գումարած 1.440.000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը